7.1 Virtual ձևաչափի DEXP GH-200 Hellfire լարով ականջակալը նախատեսված է հատուկ գեյմերների համար։ Այն հուսալիորեն ֆիքսվում է կարգավորվող գլխակալի օգնությամբ։ Մեծ փափուկ ամբուշյուրները սերտորեն հպվում են ականջներին՝ թույլ չտալով արտաքին ձայների ներթափանցումը։ Ճառագայթիչների զգայուն 50 միլիմետրանոց մեմբրաններն ունակ են վերարտադրել կատարյալ հստակ և հագեցած ձայն 20-ից մինչև 20000 Հց տիրույթում։ Դա թույլ կտա լսել խաղի բոլոր ձայնային նրբերանգները՝ ամբողջությամբ ընկղմվելով դրա մեջ։ Ականջակալների հզորությունը կազմում է 30 մՎտ։
DEXP GH-200 Hellfire լարով ականջակալը միացնելու համար նախատեսված է երկար (2.2 մ) մալուխ։ Ականջակալի գլխավոր առանձնահատկությունը բազմագույն լուսավորության առկայությունն է, ինչը խաղային գործընթացը կդարձնի ավելի հետաքրքիր և դինամիկ։ Այլ խաղացողների հետ շփվելու համար ականջակալների իրանի վրա ամրացված է շարժական ձողով խոսափող։ Դրա զգայունությունը կազմում է -38 դԲ։ Անհրաժեշտության դեպքում այն կարելի է անջատել։ Առկա է նաև լուսավորության և ձայնի միացման/անջատման կոճակ, իսկ լարի վրա ֆիքսված է ձայնի ուժգնության կարգավորման անիվը։