2.0 Defender SPK-240 բարձրախոսների նյութը փայտն է։ Նման նյութի շնորհիվ ապահովվում է կառուցվածքի բավարար կոշտություն, որը չեզոքացնում է ռեզոնանսը և ձայնային տատանումները՝ դրանով իսկ ապահովելով ձայնի որակն առանց խանգարումների և աղավաղումների։ Եթե նախընտրում եք լավ, խորը բասեր, որոնք հնչում են ռոք կամ ջազ ստեղծագործություններում, ապա այս դեպքում ևս օգնության է հասնում Defender SPK-240-ը, քանի որ դրանց ակուստիկ ձևավորման տեսակը փակ տուփն է։ Վերարտադրվող հաճախականությունների տիրույթը 100-18000 Հց է։ Անկախ նրանից՝ դուք դիտում եք տեսանյութ, թե լսում եք աուդիո, այս բարձրախոսներով հնչողությունը միշտ կլինի բարձր մակարդակի վրա։