Intel Core i5-9400F 6-միջուկային պրոցեսորը, որի տեղադրման համար օգտագործվում է LGA1151-v2 բնիկը, իրենից ներկայացնում է հուսալի սարք, որի հնարավորությունները բավարար են ներկայում շահագործվող համակարգային բլոկների մեծ մասի կազմում արդյունավետ աշխատանքի համար։ 14 նանոմետրանոց տեխնոլոգիական պրոցեսի կիրառմամբ արտադրված մոդելի հիմքում ընկած է Coffee Lake R միջուկը։ Պրոցեսորի բազային հաճախականությունը հավասար է 2900 ՄՀց-ի։ Տուրբո ռեժիմում հաճախականությունը ավելի քան 40 %-ով բարձր է՝ 4100 ՄՀց։ Սարքի արդյունավետությանը նպաստում է երրորդ մակարդակի քեշի զգալի ծավալը․ այս ցուցանիշի արժեքը հավասար է 9 ՄԲ-ի։ L2 քեշի ծավալը 1.5 ՄԲ է։
Intel Core i5-9400F պրոցեսորը համատեղելի է DDR4 հիշողության հետ։ Հիշողության առավելագույն աջակցվող ծավալը 128 ԳԲ է։ Ինտեգրված գրաֆիկական միջուկը բացակայում է։ Լրակազմում բացակայում է նաև հովացման համակարգը․ հովացուցիչի ընտրությունը արտադրողը թողել է օգտատիրոջը։ Այս կառուցվածքային տարրն ընտրելիս պետք է հաշվի առնել պրոցեսորի ջերմարտադրությունը, որը հավասար է 65 Վտ-ի։ Պրոցեսորի կորպուսի ջերմաստիճանը կարող է հասնել 100 °C-ի։