G.Skill Trident Z5 RGB [F5-5600J3636C16GX2-TZ5RS] օպերատիվ հիշողությունը կողմնորոշված է հզոր խաղային համակարգչի կազմում աշխատանքի համար։ Սարքը հարմար է նաև համընդհանուր նշանակության արտադրողական ԱՀ-ների համալրման համար։ DDR5 երկու մոդուլից բաղկացած հավաքածուի ծավալը 32 GB է։ Հիշողության տակտային հաճախականությունը 5600 MHz է։ Սարքի արագացման ներուժն իրականացվում է Intel XMP տեխնոլոգիայի օգնությամբ։ Հիշողության թայմինգներն են՝ 36-36-36-89։
G.Skill Trident Z5 RGB [F5-5600J3636C16GX2-TZ5RS] օպերատիվ հիշողությունը բնութագրվում է 1.2 V սնուցման լարմամբ։ Այս ցուցանիշի մեծությունը 0.1-ով բարձր է, քան DDR5-ի համար ստանդարտ լարումը։ Մոդուլները համալրված են տպավորիչ տեսք ունեցող ռադիատորներով, որոնց խնդիրն է կանխել գերտաքացումը համակարգչի շահագործման ցանկացած ռեժիմում։ Հիշողության լրացուցիչ զարդարանքն է բազմագույն լուսավորությունը։ Սարքը հիանալի ընտրություն կդառնա պատուհանով կորպուսներում հավաքված ԱՀ-ների սեփականատերերի համար։