Remington S8500 մազերի ուղղիչի լողացող թիթեղներն օգնում են հասնել մազերի հետ կատարյալ հպման՝ նվազեցնելով ոչ ճիշտ ճնշման ռիսկը։ Կերամիկական պատվածքը թույլ է տալիս սարքին ծառայել երկար ժամանակ։ Քանի որ պատվածքը կատարյալ հարթ է, այն հավասարաչափ ուղղում է մազերը և չի վնասում դրանք։ Տաքանալիս կերամիկական պատվածքն արտազատում է կոնդիցիոներային միկրոմասնիկներ, որոնք, տարածվելով մազերի վրա, հաղորդում են նրանց փայլ և պաշտպանում գերտաքացումից։
Remington S8500 մազերի ուղղիչը համալրված է «Turbo Boost» գործառույթով և ունի ինը աշխատանքային ռեժիմ։ Սարքում ներկառուցված են նաև այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են «Պաշտպանություն գերտաքացումից», «Ավտոանջատում» և «Կոճակների արգելափակում»։ Սարքի 50 W հզորությունը թույլ է տալիս նրան 15 վայրկյանում տաքանալ մինչև 230 °C։ Լարի երկարությունը 1.8 մետր է։