iPlate IGH-240 գազօջախը հագեցած է կրակի կրկնակի շարքով 2 այրիչով, որոնք ապահովում են ջերմության հավասարաչափ բաշխումը վոկ-սպասքի ողջ տրամագծով։ Գազ-վերահսկման համակարգը դադարեցնում է կապույտ վառելիքի մատակարարումը կրակի հանկարծակի մարման դեպքում։
iPlate IGH-240-ի աշխատանքային վահանակը պատրաստված է թրծված ապակուց, որն առանձնանում է ջերմային ազդեցության նկատմամբ կայունությամբ և կեղտը հեռացնելու հեշտությամբ։ IGH-240 այրիչները բաշխում են բոցը պարուրաձև, ինչը նպաստում է սպասքի արագ տաքացմանը և գազի ցածր ծախսին։ Էլեկտրական բռնկման գործառույթը կարելի է ակտիվացնել մեխանիկական անջատիչը պտտելու միջոցով։ Թուջե ճաղավանդակները երաշխավորում են սրճեփի կամ փոքր կաթսայի կայուն դիրքը։ Գազի ծախսը կազմում է 333 գ/ժ։