100 Վտ հզորությամբ JBL Xtreme 3 դյուրակիր բարձրախոսը հնչում է որակյալ և ծավալուն՝ ապահովելով ստերեոձայն։ 54-20000 Հց միջակայքն ապահովում է բարձր նոտաների մաքուր և ազատ հնչողություն՝ բասերի խորը հնչողության հետ մեկտեղ։ «PartyBoost» գործառույթի շնորհիվ կարելի է մի քանի բարձրախոս միացնել միմյանց՝ մեծ երեկույթին արժանի ավելի բարձր ձայն ստանալու համար։
JBL Xtreme 3 բարձրախոսը պատրաստված է գլանաձև սև պլաստիկ կորպուսով, պատված է ջրակայուն գործվածքով և պաշտպանված է IP67-ին համապատասխան։ Դա թույլ է տալիս դիմանալ խոնավ տարածքներում և դրսում ցանկացած եղանակին շահագործմանը։ Ռետինապատ տարրերը, ներառյալ կառավարման կոճակներով և միակցիչներով հատվածները, թույլ չեն տալիս սարքին սահել ձեռքերում։ Կորպուսի վրա ամրացված է գոտի՝ անվտանգ և հարմարավետ տեղափոխման համար։
Բարձրախոսն աշխատում է 5000 մԱ·ժ տարողությամբ Li-Ion մարտկոցով։ Այս տարողությունը բավարար է, որպեսզի բարձրախոսն անընդմեջ հնչի 15 ժամվա ընթացքում։ Պլանշետներին և սմարթֆոններին միանալու համար կարելի է օգտագործել Bluetooth կամ AUX։