HUAWEI WATCH GT Runner 2 սմարթ-ժամացույցը հագեցած է սենսորներով, որոնք հաշվում են անցած հեռավորությունը, ծախսված կալորիաները, որոշում են քնի տևողությունն ու որակը, ինչպես նաև կատարում են էլեկտրասրտագրություն։ Մոդելի հիշողության մեջ առկա է 100 մարզում, որոնց օգնությամբ կարելի է հետևել սրտի ռիթմին և հեռավորությանը ֆիզիկական ակտիվության ընթացքում։ Տվյալները ցուցադրվում են գունավոր 1.32 դյույմանոց էկրանին՝ 466×466 պիքսել թույլատրությամբ։ AMOLED մատրիցը ոչ միայն խնայում է մարտկոցի լիցքը, այլև թույլ է տալիս էկրանին արտացոլել վառ երանգներ։
HUAWEI WATCH GT Runner 2-ը պետք չէ հանել դաստակից ցնցուղ կամ լոգանք ընդունելիս, քանի որ ջրակայունությունը կազմում է 5 Բար։ Մոդելի առանձնահատկությունն է քնի ընթացքում շնչառության վերահսկումը և պուլսային առիթմիայի վերլուծությունը։ Մարտկոցը լիցքավորման կարիք չունի 32 ժամվա ընթացքում։ Զանգեր ընդունել և կատարել կարելի է ներկառուցված խոսափողի և բարձրախոսի շնորհիվ։ Մոդելը կշռում է ընդամենը 34.5 գ, ուստի երկարատև շահագործման դեպքում հոգնածության զգացողություն չի առաջացնում։