Samsung Galaxy Watch Active2 սմարթ-ժամացույցը հագեցած է պայծառ հեղուկաբյուրեղային սենսորային էկրանով, GPS-ով, Bluetooth-ով, NFC-ով, Wi-Fi-ով և բազմաթիվ այլ սենսորներով, որոնք թույլ են տալիս հետևել օգտատիրոջ ակտիվությանը, նրա սրտի ռիթմին և նույնիսկ սթրեսի մակարդակին։ Ներկառուցված մարզիչը խորհուրդ կտա, թե ինչպես ավելի շատ օգուտ քաղել սպորտային պարապմունքներից հենց վազքի կամ լողի ընթացքում (ընդհանուր առմամբ վերլուծվում է ակտիվության 7 տեսակ)։
Samsung Galaxy Watch Active2-ը հաշվում է ծախսված կալորիաները, անցած քայլերը և կիլոմետրերը։ Բոլոր արդյունքները պահպանվում են, ուստի հեշտ է վերլուծել արդյունքները և գնահատել սեփական առաջընթացը։ Այս ժամացույցով օգտատերը միշտ մնում է կապի մեջ և տեղյակ է կատարվող իրադարձություններից. զանգերի և հաղորդագրությունների մասին գալիս են ծանուցումներ։ Սիլիկոնե գոտին խելացի սարքը հուսալիորեն պահում է ձեռքի վրա, պատահական սահելը բացառված է։ Ժամացույցը համատեղելի է Android և iOS 9 ՕՀ-ների հիման վրա աշխատող սմարթֆոնների հետ։