jack 3.5 մմ - jack 3.5 մմ մալուխ, 1 զույգ փոխարինելի ամբուշյուր, խոսափող, փաստաթղթեր, հողմապաշտպանություն, USB Type-A ռեսիվեր
Նկարագրություն
Dareu A710 ռադիոհաճախականային ականջակալն ունի դասական դիզայն՝ ձևավորված սև գույնով։ Միացված վիճակում սարքը կերպարանափոխվում է. օգտատիրոջ առջև հայտնվում է բազմագույն լուսավորություն։ Մոդելն օպտիմալացված է խաղերում օգտագործելու համար։ Ականջն ընդգրկող փափուկ ամբուշյուրները, որոնք պաշտպանում են լսողությունը արտաքին աշխարհի աղմուկից, թույլ են տալիս օգտատիրոջը լիովին կենտրոնանալ խաղային գործընթացի վրա։ Գլխակալի չափը հեշտությամբ կարգավորվում է։ Ականջակալի բազմաժամյա օգտագործումը ձեզ անհարմարություն չի պատճառի։
Dareu A710 ռադիոհաճախականային ականջակալն աչքի է ընկնում ձայնի որակի բարձր մակարդակով, որը վկայված է ականջակալների զգալի (104 դԲ) զգայունությամբ։ Վերարտադրությունն իրականացվում է լայն հաճախականային տիրույթում՝ 20-ից մինչև 20000 Հց։ Ականջակալի միացումը կարելի է կազմակերպել ոչ միայն ռադիոալիքով, այլև լարի օգնությամբ։ Հողմապաշտպանությամբ ճկուն խոսափողը ճշգրիտ փոխանցում է ցանկացած բարձրության և ցանկացած տոնայնության ձայնը։ Ականջակալի ինքնավար աշխատանքի առավելագույն ժամանակը կազմում է 12 ժ։ Մոդելի համալրման մեջ մտնում են USB ադապտեր, ձայնային մալուխ, մարտկոցի լիցքավորման մալուխ և խոսափող։