Thermaltake TOUGHAIR 710 Black աշտարակային կառուցվածքով պրոցեսորի հովացուցիչը համատեղելի է պահանջված սոկետների հետ և կարող է տեղադրվել Intel և AMD ընկերությունների «տաք» չիպսեթների վրա։ 140x140 մմ չափսի երկու օդափոխիչներն ապահովում են 81.96 CFM օդային հոսք և 17.7 Պա ստատիկ ճնշում, ընդ որում թիակների պտտման ընթացքում դրանց աղմուկի մակարդակը չի գերազանցում 23.9 դԲ-ը։
Thermaltake TOUGHAIR 710 Black պրոցեսորի հովացուցիչն ունի ասիմետրիկ ձևի երկարացված հովացման կողեր՝ ջերմության հեռացման բարձր արագության համար։ Նիկելապատ պղնձե հիմքը հատում են 6 մմ տրամագծով յոթ ջերմային խողովակներ՝ չիպսեթի մակերևույթից տաք օդի հավասարաչափ հեռացման համար։ Օդափոխիչների դիրքը կարելի է կարգավորել, եթե հովացուցիչի տեղադրման ժամանակ ձեզ խանգարեն օպերատիվ հիշողության բարձր մոդուլները։