պտտում 360°, համապատասխանում է BIFMA ստանդարտին, մեջքի մեջ ներկառուցված կախիչ
Փաթեթավորման չափսեր
Քաշ
31 կգ
Նկարագրություն
FALTO FLY 2 սև գույնի համակարգչային բազկաթոռն ստացել է նստատեղի և մեջքի ցանցավոր պաստառապատում, որն ունի շնչող ազդեցություն։ Նյութին բնորոշ է օդի բնական շրջանառությունը, ինչը կանխում է քրտնարտադրությունը շոգ եղանակին։ Ալյումինե հենարանը դիմացկուն է հարվածների և ծանրաբեռնվածության նկատմամբ։ Ցանցավոր մեմբրանն ապահովում է անատոմիական աջակցություն, նվազեցնում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը։ Մոդելը համապատասխանում է BIFMA ստանդարտին։
FALTO FLY 2 համակարգչային բազկաթոռը համալրված է գլխակալով և 6D պլաստիկե արմնկակալներով, որոնք պատասխանատու են արմունկների և նախաբազուկների հենման համար, նվազեցնում են հոգնածությունը։ Ճոճման սինխրոն մեխանիզմը ճշգրտորեն կրկնում է օգտատիրոջ անատոմիական շարժումները, պահպանում է ճիշտ կեցվածքը և ողնաշարի բնական կորությունը թեքության ցանկացած կետում։ Մոդելում կարելի է կարգավորել նստատեղի բարձրությունն ու խորությունը, մեջքի բարձրությունն ու թեքությունը։ 360° պտտման շնորհիվ կարելի է արագ շրջվել ցանկացած ուղղությամբ և միաժամանակ վեր չկենալ տեղից։ Բազկաթոռի մեջքի մեջ ներկառուցված է կախիչ։ Ոտքերի հենակն օգնում է ճիշտ բաշխել մարմնի քաշը, նվազեցնում է գոտկատեղի, պոչուկի և ողնաշարի ծանրաբեռնվածությունը։