Արծաթագույն ATLANT ХМ 6025-080 երկխցիկ սառնարանն իր մեջ համադրում է ոճային դիզայնը, հուսալիությունը, անհրաժեշտ ֆունկցիոնալությունը։ Էլեկտրաէներգիայի ցածր ծախսը և 40 դԲ սահմաններում նվազագույն աղմուկի մակարդակը դարձնում են այս սառնարանն օգտագործման մեջ հարմարավետ։ Սառնարանային խցիկում առկա են մի քանի դարակներ, որոնք կարգավորվում են ըստ ցանկության։ Դա թույլ կտա տեղավորել նույնիսկ մեծ չափսի մթերքներ։ Սնուցման վթարային անջատման դեպքում սառնարանն ինքնուրույն կպահպանի սառնությունը 17 ժամվա ընթացքում, նախքան կսկսի տաքանալ։ Դռները վերատեղադրելի են, ինչը թույլ է տալիս դրանք հարմարեցնել խոհանոցի հատակագծին։ ATLANT ХМ 6025-080 սառնարանը հագեցած է «Սուպերսառեցում» ֆունկցիայով, որը զգալիորեն իջեցնում է ջերմաստիճանը սառցախցիկում մթերքների արագ սառեցման համար։ Այս տեխնիկայում առկա է ամեն ինչ հաճելի կենցաղային օգտագործման համար։