Lenovo Tab M10 FHD Plus (2nd Gen)-ի համար նախատեսված DF պաշտպանիչ ապակին կպաշտպանի էկրանը քերծվածքներից, կոտրվածքներից, ճաքերից, ինչպես նաև խոնավության ազդեցությունից։ Ունենալով ընդամենը 0.33 մմ հաստություն և թափանցիկության բարձր աստիճան՝ ապակին ապահովում է որակյալ պատկեր՝ առանց գունային բնութագրերի աղավաղման։ Օլեոֆոբ ծածկույթի շնորհիվ DF ապակու վրա չեն կուտակվի մատնահետքեր և կպահպանվի սենսորի զգայունությունը։ Փոշեմաքրիչ ստիկերի և 2 անձեռոցիկների օգնությամբ կարելի է մանրակրկիտ մաքրել էկրանի մակերեսը փոշուց, կեղտից, զոլերից։ Իսկ ամբողջ մակերեսով սոսնձային շերտը երաշխավորում է ապակու հեշտ փակցնումը։