Վերահսկեք Ձեր քաշի փոփոխությունները Medisana 40436 կշեռքի շնորհիվ։ Ներկայացված էլեկտրոնային մոդելն ունի անհավանական կոմպակտ և բարակ կառուցվածք, ուստի այն բնակարանում նվազագույն տեղ կզբաղեցնի։ Այս սարքավորումը հեշտությամբ Ձեզ կտեղեկացնի քաշի դինամիկայի մասին, ինչի շնորհիվ Դուք կկարողանաք ճշգրտել Ձեր ամենօրյա սննդակարգը և ընտրել առավել արդյունավետ ֆիզիկական վարժություններ։ Քաշի տվյալներն արտածվում են մեծ հեղուկաբյուրեղային էկրանին՝ մինչև 100 գ ճշգրտությամբ։ Ավտոմատ միացման և անջատման համակարգն ինքնուրույն ակտիվացնում է սարքի ապարատային մասը, երբ մարդը կանգնում է դրա հարթակին։
Medisana 40436-ի գլխավոր առանձնահատկությունը կառուցվածքում թվատախտակի առկայությունն է, ուստի այս մոդելի օգտագործման ընթացքում Դուք ոչ միայն կորոշեք Ձեր քաշը, այլև կիմանաք ընթացիկ ճշգրիտ ժամանակը։ Սարքի սնուցումն իրականացվում է երեք AAA տիպի մարտկոցներից, որոնց լրիվ լիցքը կբավականացնի դրա ինտենսիվ շահագործման բազմաթիվ ամիսների համար։ Ներկայացված մոդելն ունակ է դիմանալ մինչև 180 կգ ծանրաբեռնվածության։