1.7 լ ծավալով սև գույնի Gorenje K17GDW էլեկտրական թեյնիկն ունի թափանցիկ կոփված ապակուց պատրաստված կրկնակի պատեր, այդ պատճառով եռացրած ջուրը երկար ժամանակ մնում է տաք։ Դա թույլ է տալիս ավելի հազվադեպ միացնել թեյնիկը՝ դրանով իսկ խնայելով էլեկտրաէներգիան։ Ընդ որում, էլեկտրասարքի արտաքին մակերեսը չի տաքանում, ինչն ապահովում է դրա անվտանգ շահագործումը։ Տաքացնող տարրը փակված է չժանգոտվող պողպատից պատրաստված թիթեղով, ինչի շնորհիվ պաշտպանված է դրա վրա նստվածքի գոյացումից։ Gorenje K17GDW էլեկտրական թեյնիկի ապակե իրանի վրա առկա է չափիչ սանդղակ՝ ջրի ճշգրիտ քանակը հեշտությամբ որոշելու և անհրաժեշտ քանակությամբ ավելացնելու համար։ Թեյնիկում ջրի բացակայության դեպքում գործում է դրա պաշտպանիչ անջատումը։ Սարքի ծայրակալում տեղադրված է հանովի ֆիլտր՝ նստվածքի մասնիկները որսալու համար, որպեսզի դրանք չընկնեն թեյի կամ սուրճի բաժակի մեջ։ Փականով ծալովի կափարիչը բացվում է 90° անկյան տակ և ապահովում է հարմարավետ մուտք դեպի թեյնիկի ներսը՝ ջուր լցնելու կամ լվանալու համար։ Կենտրոնական կոնտակտով տակդիրը նախատեսում է դրա վրա էլեկտրական թեյնիկի պտույտ ցանկացած ուղղությամբ։