Nuroum V32AF վեբ-տեսախցիկը՝ 8 Մպ CMOS սենսորով, տեսագրում է 4K կետայնությամբ՝ գույների հստակ փոխանցմամբ և դետալիզացիայով։ Այդ իսկ պատճառով սարքը հարմար է սթրիմինգի և վիդեո բովանդակության ստեղծման համար՝ դրա հետագա մշակմամբ։ Միաժամանակ տեսախցիկը կարելի է օգտագործել տեսակոնֆերանսների, առցանց շփման և հեռավար աշխատանքի համար։
Առկա է HDR աջակցություն՝ պայծառ ցերեկային լույսի ներքո կամ մթության մեջ պատկերի որակը բարելավելու համար։ 90° դիտման անկյունը և ֆիքսված ֆոկուսը բավարար են անհատական և խմբային նկարահանման համար։ Աղմուկի նվազեցմամբ 2 խոսափողերը վերացնում են կողմնակի ձայները և խոսքը դարձնում ավելի մաքուր։
Nuroum V32AF-ը պատրաստված է մոխրագույն իրանով՝ համակարգչին միանալու համար նախատեսված USB մալուխով։ Սարքը չի պահանջում բարդ և երկարատև կարգավորում աշխատանքը սկսելուց առաջ։ Ունիվերսալ ամրակը թույլ է տալիս ֆիքսել վեբ-տեսախցիկը մոնիտորի, եռոտանու, սեղանի կամ այլ հորիզոնական մակերևույթի վրա։