Ubiquiti PBE-M5-300 ալեհավաքը պլաստիկե իրանով սպիտակ կառուցվածք է և կարող է կիրառվել մինչև 20 կմ հեռավորության վրա գործող անլար կամրջի ստեղծման ժամանակ։ Շինություններից դուրս մոնտաժման և շահագործման համար նախատեսված ալեհավաքն ունի կլիմայական բացասական ազդեցություններից պաշտպանված իրան և պատկանում է ուղղորդված մոդելների շարքին։ Այն ապահովում է 802.11a, 802.11n, AirMax անլար ցանցի ստանդարտները և աշխատում է 5.150 - 5.875 ԳՀց հաճախականային տիրույթում։
Ubiquiti PBE-M5-300 ալեհավաքն ապահովում է ազդանշանի ուժեղացման 22 dBi գործակից և նախատեսում է սնուցում ցանցային մալուխով՝ POE ադապտերի միջոցով։ Այն առանձնանում է -40°C-ից մինչև 70°C օդի ջերմաստիճանի և 5%-ից մինչև 95% խոնավության պայմաններում (կոնդենսատի բացակայության դեպքում) կայուն աշխատանքի հնարավորությամբ։ Ուղղահայաց կամ գծային բևեռացմամբ ալեհավաքը կարելի է տեղադրել սյան կամ շենքի պատի վրա։