Haier ES50V-F6 INOX 50 լ ջրատաքացուցիչը տալիս է բավարար քանակությամբ տաք ջուր, որպեսզի 1-2 մարդ արագ ցնցուղ ընդունի կամ լվանա ձեռքերը, սպասքը։ Մոդելն ունի հզորության 3 աստիճան։ Դա թույլ է տալիս ճկուն կերպով հարմարեցնել սարքի աշխատանքը։ 2 կՎտ հզորության դեպքում ջուրը տաքանում է արագ, սակայն ծախսվում է շատ էներգիա։ 1.3 կՎտ-ը օպտիմալ տարբերակ է, երբ տաքացումը չի ծանրաբեռնում տնային ցանցը։ 0.7 կՎտ խնայող ռեժիմում ջուրը տաքանում է երկար, բայց ցանցի վրա ծանրաբեռնվածությունը նվազագույն է։ Վերջին տարբերակը հարմար է ամառանոցների, հին տների կամ ջերմաստիճանը պահպանելու համար։ Մագնեզիումային անոդը թույլ չի տալիս կոռոզիայի առաջացում և ժանգից բակի քայքայում։
Haier ES50V-F6 INOX ջրատաքացուցիչը կարելի է տեղադրել երկու եղանակով. ներքևի միացման դեպքում խողովակները չեն խանգարում և չեն զբաղեցնում սենյակի օգտակար տարածքը, իսկ կողային միացման դեպքում հաղորդակցությունները կարելի է կոկիկ թաքցնել սարքի իրանի տակ և ուղղել դեպի ներքև։ Հարթ ուղղանկյուն ձևի շնորհիվ բոյլերը սերտորեն հպվում է պատին և չի փակում անցումը։ Այդ պատճառով այն կարելի է տեղադրել նեղ, փոքր տարածքներում։ IPX4 ջրակայունության դասը թույլ է տալիս սարքավորումն օգտագործել ծորակի, ցնցուղի և ցայտերի այլ աղբյուրների մոտ։ Պաշտպանիչ անջատման համակարգը ակնթարթորեն հոսանքազրկում է սարքը լարի վնասման կամ ջեռուցիչ տարրի (ТЭН) խափանման դեպքում։ Դա պաշտպանում է մարդուն հոսանքահարումից։