սնուցման բլոկ, փաստաթղթեր, հեռակառավարման վահանակ, USB մալուխ
Չափսեր և քաշ
Երկարություն
146 մմ
Լայնություն
131 մմ
Հաստություն
130 մմ
Քաշ
580 գ
Նկարագրություն
Logitech PTZ Pro 2 վեբ-տեսախցիկի հետ վիրտուալ շփումը կդառնա առավելագույնս իրական և կենդանի։ Սարքն իր տրամադրության տակ է ստացել 2 մեգապիքսելանոց մատրից, ինչի շնորհիվ հեռարձակվող տեսանյութն աչքի է ընկնում բարձր հստակությամբ և 1920x1080 պիքսել թույլատրությամբ, իսկ կադրերի առավելագույն հաճախականությունը հասնում է 30 կադր/վրկ-ի։ Մոդելում իրականացված է ավտոմատ ֆոկուսացում նկարահանման օբյեկտի վրա, ինչի շնորհիվ ցանկացած հեռարձակում, տեսակոնֆերանս և ընկերների հետ պարզ շփում կունենան անթերի տեսք։ Գույների ճիշտ փոխանցումը երաշխավորված է նույնիսկ ոչ բավարար լուսավորության պայմաններում։
Logitech PTZ Pro 2 վեբ-տեսախցիկը շուկայում ներկայացված այլ մոդելներից տարբերվում է տասնապատիկ մասշտաբավորման հնարավորությամբ։ Էլեկտրական շարժաբերի օգնությամբ կարելի է ստեղծել համայնապատկեր՝ 260 աստիճան դիտման անկյունով։ Սարքը տեղադրվում է սեղանի վրա, ընդ որում երեք նախնական կարգավորումները թույլ կտան ընտրել տեսախցիկի օպտիմալ դիրքը, որպեսզի դրա օբյեկտիվի մեջ հայտնվի միայն այն, ինչ ձեզ անհրաժեշտ է։ Windows կամ Mac OS X օպերացիոն համակարգով աշխատող ցանկացած համակարգչին կամ նոութբուքին միանալու հնարավորություն կտա 3 մետրանոց լարը՝ ծայրում USB 2.0 ինտերֆեյսով։