4 այրիչով Beko FFSS57001W էլեկտրական սալօջախն ունի ապակեկերամիկական աշխատանքային մակերես։ Նյութը հեշտությամբ մաքրվում է նույնիսկ ներծծված հետքերից և կանոնավոր ջերմային ազդեցության դեպքում չի ճաքճքում։ Ինդիկատորները ցույց են տալիս, թե այրիչներից որը չի սառել սարքն անջատելուց հետո և հարմար է կերակուրները մարմանդ եփելու համար։ Սպիտակ էմալապատ իրանի կառուցվածքում նախատեսված է բացվող դռնակով արկղ, որի ներսում կարելի է պահել խոհանոցային պարագաներ։
Beko FFSS57001W-ը հագեցած է 60 լ ծավալով ջեռոցով, որը նախատեսված է 4-5 անձի համար 2-3 կերակրատեսակ պատրաստելու համար։ 250 °C ջերմաստիճանը կարելի է սահմանել միսը կամ թռչնամիսը խրթխրթան կեղևով թխելու համար։ Ներկառուցված լուսավորության շնորհիվ օգտատերերը կարիք չունեն բացել դուռը։ Կուտակված կեղտը հեռացնելու համար բավական է տապակը լցնել ջրով և սահմանել 100 °C ջերմաստիճան։ Առաջացած գոլորշին փափկեցնում է ճարպի ցայտերը, որոնք կարելի է մաքրել չոր սպունգով։