20000 մԱժ տարողությամբ կապույտ գույնի TTEC ChargeUp դյուրակիր մարտկոցն ապահովում է 5 Վ ելքային լարում և հարմար է ցածր հզորության սարքերը լիցքավորելու համար։ Դրա օգնությամբ կարելի է մինչև 3-4 անգամ ամբողջությամբ լիցքավորել 3000-4000 մԱժ մարտկոցով սմարթֆոնը, 25-30 անգամ՝ 400-500 մԱժ անլար ականջակալների պատյանը կամ 30-40 անգամ՝ 300-500 մԱժ խելացի ժամացույցը։ Փաուերբանկն ապահովում է USB Type-A և USB Type-C մալուխներով միաժամանակ մինչև երեք սարքի միացում։ Դա առավելություն է տալիս ճանապարհին, քանի որ կարիք չկա առանձին մարտկոցներ վերցնել յուրաքանչյուր սարքի համար։
TTEC ChargeUp դյուրակիր մարտկոցն ունի կարճ միացումից և գերբեռնվածությունից պաշտպանություն, որն ապահովում է անվտանգ լիցքավորում ցանկացած պայմաններում։ Մոդելի հետ ներառված է USB-A-USB Type-C մալուխ։ Դրա շնորհիվ կարիք չկա լարն առանձին գնել, և հնարավոր է սարքավորումը սնուցել փաուերբանկից անմիջապես գնելուց հետո։