Դեղին գույնի POCO X7 Pro 512 ԳԲ սմարթֆոնն աշխատում է 8-միջուկանի MediaTek Dimensity 8400-Ultra պրոցեսորի և 12 ԳԲ օպերատիվ հիշողության հիման վրա։ Այն կարող է կատարել ռեսուրսատար առաջադրանքներ, գործարկել խաղեր և «ծանր» հավելվածներ առանց կախվելու։ 2712×1220 կետայնությամբ 6.67” անկյունագծով էկրանն ապահովում է հստակ պատկեր՝ առանց հատիկավորության էֆեկտի։ Կադրերի թարմացման 120 Հց հաճախականության շնորհիվ շարժվող օբյեկտները կմնան հստակ նույնիսկ բարձր արագության դեպքում։ Դա հարմարավետություն է ապահովում մրցավազքերի, սպորտային մրցումների, շութեր խաղերի դիտման ժամանակ։
POCO X7 Pro 512 ԳԲ սմարթֆոնը կարող է աշխատել երկու SIM-քարտով։ Այդպես դուք կառանձնացնեք անձնական և աշխատանքային զանգերը։ 2G, 3G, 4G, 5G բոլոր ստանդարտների աջակցությունը թույլ է տալիս կապի մեջ մնալ ուղևորությունների ժամանակ, քաղաքից դուրս։ Տեսախցիկն ունի երկու օբյեկտիվ՝ հիմնական 50 Մպ՝ 8120×6180 կետայնությամբ լուսանկարների նկարահանման համար, և լայնանկյուն 8 Մպ՝ կադրում մեծ քանակությամբ օբյեկտներ ներառելու համար։ IP68 փոշեջրապաշտպանությամբ իրանը դիմացկուն է ջրի ուղղակի ազդեցության նկատմամբ։ Այն կանխում է հեռախոսի խափանումը, եթե այն հայտնվի անձրևի տակ կամ դրա վրա պատահաբար ջուր կամ գազավորված ըմպելիք թափվի։ 6000 մԱժ Si-C մարտկոցն ապահովում է մինչև 20 ժամ աշխատանք անընդմեջ տեսանյութ դիտելիս։