Իսկական բուրավետ սուրճ կարելի է վայելել առանց որևէ ջանքերի. Philips HD7459/20 սրճեփն այս նուրբ գործը կանի ձեր փոխարեն։ Ձեզ մնում է միայն վայելել անթերի պատրաստված ըմպելիքը, իսկ գազօջախի մոտ կանգնել կամ սրճարաններում լավ բարիստա փնտրել այլևս պետք չի լինի։ Սարքն ունի բազմաթիվ առավելություններ՝ բացարձակ անվտանգություն (սարքը պատրաստված է չժանգոտվող պողպատից և պլաստիկից), կազդուրիչ ըմպելիքի պատրաստման բարձր մակարդակ, պաշտպանություն կաթիլներից, պարզ կառավարում, նրբագեղ դիզայն և կոմպակտ չափսեր։
Philips HD7459/20 կենցաղային կաթիլային սրճեփի ևս մեկ կարևոր բնութագիր է միացման թայմեր սահմանելու հնարավորությունը։ Առավոտյան արթնանալն ավելի հեշտ և հաճելի կդառնա, եթե ձեզ արդեն սպասի բուրավետ թարմ եփված սուրճը։ Պարզապես սահմանեք անհրաժեշտ ժամանակը, և ծրագիրն ինքնուրույն կսկսի ըմպելիքի պատրաստումը, իսկ հետո ավտոմատ կերպով կանջատվի։
Բացի այդ, սրճեփի դիզայնը նրբագեղ է, ինչը թույլ է տալիս նրան լրացնել խոհանոցի ինտերիերը։