0.47 լ տարողությամբ կարմիր THERMOS SK-3000 թերմոսը նախատեսված է տնից դուրս առաջին և երկրորդ ճաշատեսակների, ապուրների կամ խավարտների ջերմաստիճանը պահպանելու համար։ Դրանով կարելի է սննդի մեկ չափաբաժին վերցնել ճամփորդության կամ բնության գիրկ գնալիս։ Լայն բերանը թույլ է տալիս ուտել անմիջապես սրվակից։ Խիտ պարույրով պտուտակավոր խցանը նվազագույնի է հասցնում ջերմության կորուստը և բացառում պարունակության թափվելը։ Այն ունի ծալովի գդալի պահման բաժին։ Այդպիսով ճաշասպասքը միշտ ձեռքի տակ կլինի։
THERMOS SK-3000 թերմոսը պատրաստված է չժանգոտվող պողպատից։ Դրա իրանը դիմացկուն է հարվածների նկատմամբ վայր ընկնելու դեպքում։ Նեղացված հատակը թույլ է տալիս թերմոսը տեղադրել ավտոմեքենայի բաժակակալի մեջ։