Anycubic PLA Luminous կանաչ պլաստիկը 1.75 մմ հաստությամբ թելի տեսքով հարմար է 3D տպիչների տարբեր մոդելներով տպագրության համար։ Նյութի հալման համար անհրաժեշտ է տաքացում մինչև 200-230 °C ջերմաստիճան։ Հարթակի տաքացումը մինչև 60-70 °C նվազեցնում է դեֆորմացիայի ռիսկը 3D օբյեկտների տպագրության ժամանակ։
Anycubic PLA Luminous-ից պատրաստված մոդելներն ընդունակ են լուսարձակել մթության մեջ երկու ժամվա ընթացքում՝ ուղիղ արևի ճառագայթների տակ տասը րոպե գտնվելուց հետո։ Պատռվելուն և ծալվելուն դիմացկուն ֆիլամենտը հարմար է դեկորատիվ արձանիկների, մանրաքանդակների, զարդերի և տոնական ատրիբուտների պատրաստման համար։ Պլաստիկի բաղադրության մեջ չկան ծանր մետաղներ, թունավոր և ռադիոակտիվ մասնիկներ։