REDMOND RCM-M1528 կաթիլային սրճեփը սուրճի ըմպելիք պատրաստելու համար օգտագործում է աղացած սուրճ։ Մոդելը հագեցած է ջերմաբլոկով, որը ծառայում է որպես տաքացուցիչ տարր և ապահովում է արագ տաքացում, հետևաբար նաև ըմպելիքի պատրաստում։ Ունենալով 600 Վտ հզորություն՝ սարքն արդյունավետորեն կատարում է իր խնդիրները, ինչը այն դարձնում է իդեալական հարմարանք ինչպես փոքր գրասենյակի, այնպես էլ տան համար։
Տարրան, որի մեջ լցվում է արդեն պատրաստի ըմպելիքը, պատրաստված է ջերմակայուն ապակուց, ինչը թույլ է տալիս դիմանալ բարձր ջերմաստիճանին։ Թրմիչը կարելի է օգտագործել խոտաբույսերով թուրմեր և թեյ թրմելու համար։ Ջրի տարայի ծավալը կազմում է 600 մլ։ Կուժն ունի նույն ծավալը, ինչը թույլ է տալիս մեկ անգամից պատրաստել սուրճի մի քանի բաժին։
REDMOND RCM-M1528-ի առանձնահատկությունն ավտոտաքացման տակդիրով հագեցվածությունն է․ որոշ ժամանակ ըմպելիքը մնում է տաք, ինչը թույլ կտա որոշ ժամանակ անց վայելել տաք սուրճը։ Կաթիլների դեմ համակարգը թույլ կտա սուրճը լցնել բաժակների մեջ, նույնիսկ եթե եփման գործընթացը դեռ ավարտված չէ։ Ըմպելիքի մատուցումը կկասեցվի, և ըմպելիքը չի թափվի կժի տակդիրի վրա։