CASO HCMG 25 միկրոալիքային վառարանը պատրաստված է ոճային արծաթագույն իրանով՝ կոճակի սեղմումով բացվող կախովի դռնակով։ Սարքի իրանի չափսերը հասնում են 51.2x30.5x47 սմ-ի։ Ունենալով 900 Վտ բարձր հզորություն՝ սարքն ապահովում է պատրաստման 10 ծրագիր, որոնց թվում են ավտոմատ տաքացումը, հալեցումը, ինչպես նաև համակցված ռեժիմները՝ միկրոալիքներ + գրիլ, միկրոալիքներ + կոնվեկցիա, գրիլ + կոնվեկցիա և միկրոալիքներ + կոնվեկցիա + գրիլ։ Համակցված ռեժիմների ապահովումը թույլ է տալիս ընդլայնել միկրոալիքային վառարանի ֆունկցիոնալությունը, ինչի շնորհիվ դուք հնարավորություն կստանաք պատրաստել ավելի շատ կերակրատեսակներ։
CASO HCMG 25-ի ներքին ծավալը համապատասխանում է 25 լ-ի. վառարանի ներսում տեղադրված է 31.5 սմ տրամագծով սկուտեղ, որը թույլ է տալիս դրա վրա տեղադրել բավականին մեծ չափսի սպասք՝ կերակուրները տաքացնելու և պատրաստելու համար։ Սարքի կառավարման համար օգտագործվում են իրանի աջ կողմում տեղակայված կոճակները։ Դրանք թույլ են տալիս սահմանել աշխատանքային ռեժիմը, ինչպես նաև կարգավորել թայմերը։ Էկրանին ցուցադրվում են ռեժիմը և թայմերի ժամանակը, իսկ մնացած ժամանակ այն ցույց է տալիս ընթացիկ ժամը։