RITMIX AVR-5302 տեսաձայնագրիչը պտտվող ամրակով ապահովում է դիրքի հարմարավետ կարգավորում։ SMARTSENS SC2336 մատրիցը երաշխավորում է մանրամասն տեսագրություններ Full HD լուծաչափով։ 140° դիտման անկյունով օբյեկտիվը կադրում ֆիքսում է լուսացույցի ազդանշանները, ճանապարհային նշանները և գծանշումները, երթևեկելի հատվածի կողքին տեղի ունեցողը։ Լուսաթափանցիկ 4-շերտ ծածկույթը և WDR տեխնոլոգիան բարձրացնում են պատկերի հագեցվածությունը, վերացնում փայլերը և արտացոլումները։ Starlight vision ռեժիմը նախատեսված է գիշերային ժամերին նկարահանման համար։ Լրացուցիչ հետևի տեսախցիկը ֆիքսում է ավտոմեքենայի հետևի մասում տեղի ունեցողը, ընդլայնում է տեսադաշտը և օգնում կայանման ժամանակ։
Տեսագրությունների հեռարձակման և դիտման համար տեղադրված է 3 դյույմանոց էկրան։ Որպես պահոց ապահովվում է մինչև 64 ԳԲ տարողությամբ micro SD հիշողության քարտ։ RITMIX AVR-5302 տեսաձայնագրիչն աշխատում է 12 Վ ավտոմոբիլային ցանցից։ Պահուստային սնուցման համար նախատեսված է 200 մԱժ տարողությամբ ներկառուցված մարտկոց։