հետևի տեսադաշտի լրացուցիչ տեսախցիկ միացնելու հնարավորություն
Աշխատանքային ջերմաստիճան, նվազ.
-10 °C
Աշխատանքային ջերմաստիճան, առավելագույն
60 °C
Չափսեր և քաշ
Լայնություն
96 մմ
Բարձրություն
59 մմ
Խորություն
33 մմ
Քաշ
113 գ
Նկարագրություն
NAVITEL XR2650 ռադար-դետեկտորով ավտոմեքենայի տեսաձայնագրիչը ապահովում է 1 րոպե, 3 րոպե և 5 րոպե տևողությամբ տեսանյութի ցիկլային ձայնագրություն։ Տեսաձայնագրության առավելագույն կետայնությունը 1920x1080 է։ Բևեռացման ֆիլտրը բարձրացնում է պատկերի կոնտրաստայնությունը, ինչը հատկապես նկատելի է արևի պայծառ լույսի դեպքում։ Օբյեկտիվի տեսադաշտի անկյունը 150° է։
NAVITEL XR2650 տեսաձայնագրիչը հագեցած է G-սենսորով։ Այն գործարկվում է ՃՏՊ-ի կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում և երաշխավորում է տեսանյութի ավտոմատ պահպանումը վերագրառումից պաշտպանված առանձին ֆայլում։ Մոդելն ունի նաև ռադար-դետեկտոր, որը զգուշացնում է «Стрелка-СТ» ռադարներին մոտենալու մասին։ Տեսաձայնագրիչը կառավարելու համար առկա են կոճակներ և Navitel DVR Center բջջային հավելվածը։ Լրակազմում ներառված են ավտոմեքենայի լիցքավորիչ, քարտ-ռիդեր, անձեռոցիկ, էլեկտրաստատիկ կպչուկ և դիմապակու ամրակ։ Տեսաձայնագրիչը անխափան աշխատում է -10-ից մինչև 60 °C ջերմաստիճանային տիրույթում։