Creative Project Watcher վեբ-տեսախցիկը հագեցած է 8 Մպ լուծաչափով երկու սենսորներով։ Դրանք ապահովում են UltraHD ձևաչափի մանրամասն, կոնտրաստային պատկեր տեսակոնֆերանսների, ուղիղ հեռարձակումների և շնորհանդեսների ժամանակ։ Վեբ-տեսախցիկում ներդրված են ավտոմատ ֆոկուսացման, մարդու դիմախաղի և էմոցիաների ճանաչման գործառույթներ։
Խոսափողը հստակ փոխանցում է ձայնը տեսանկարահանման ժամանակ։ Սարքը տեղադրվում է եռոտանու վրա։ Ճկուն ամրակ-բռնիչները թույլ են տալիս հարմարավետորեն կարգավորել նկարահանման համապատասխան դիրքը։ Creative Project Watcher վեբ-տեսախցիկը միանում է USB-C պորտերով անջատվող մալուխի միջոցով։ Հավաքածուի մեջ առկա է նաև USB Type-A միակցիչի անցումային հարմարիչ։ Հեռակառավարման վահանակի միջոցով նախատեսված է հեռավորությունից կառավարելու հնարավորություն։