Espada (esp-dpss02) կարգավորիչը օգտակար կլինի մայնինգային ֆերմաների և այլ համակարգերի սեփականատերերին, ովքեր միաժամանակ երկու սնուցման բլոկ միացնելու կարիք ունեն։ Սնուցման աղբյուրների միավորումն իրականացվում է 24-pin սնուցման միակցիչի և Molex միակցիչի միջոցով։ Միավորման այսպիսի եղանակը թույլ կտա օգտագործել երկու սնուցման բլոկները սովորական ռեժիմով՝ առանց դրանց կառուցվածքը փոփոխելու։ Espada (esp-dpss02) կարգավորիչն իրենից ներկայացնում է կոմպակտ պլատա՝ պատրաստված կանաչ տեքստոլիտի կիրառմամբ։ Սարքի երկարությունը, լայնությունը և հաստությունը համապատասխանաբար 70, 30 և 16 մմ են։