GamerStorm CASTLE 360 EX WH հեղուկային հովացման համակարգը հիանալի ընտրություն կդառնա այն օգտատերերի համար, ովքեր ունեն (կամ պատրաստվում են ունենալ) գերհզոր պրոցեսորով հագեցած համակարգիչ։ Մոդելն ունակ է ապահովել մինչև 300 Վտ հզորության ցրում։ Հովացման համակարգը համատեղելի է ներկայումս տարածված բոլոր սոկետների հետ։
GamerStorm CASTLE 360 EX WH հովացման համակարգը համալրված է պղնձե ջրաբլոկով և ալյումինե ռադիատորով։ Ռադիատորը եռասեկցիոն է՝ 402x120x27 մմ չափսերով։ ՀՀՀ-ի տեղադրումը կպահանջի շատ ընդարձակ կորպուսի առկայություն։
Հովացման համակարգի հագեցվածության մեջ մտնում են երեք 120 միլիմետրանոց հովհարիչներ։ Պտտման հաճախականության տիրույթը 500-ից մինչև 1800 պտույտ է րոպեում։ Հովհարիչներից յուրաքանչյուրը գեներացնում է մինչև 64.4 CFM օդի հոսք։ Աղմուկի առավելագույն մակարդակը 32.1 դԲ է։ ՀՀՀ-ի դիզայնի առանձնահատկությունն անհավանական տպավորիչ բազմագույն լուսադիոդային լուսավորության առկայությունն է։ Մոդելի փաթեթավորումը ներկայանալի տեսք ունեցող տուփ է։