Panasonic NF-CC600ATS աէրոգրիլը պատրաստված է սև պլաստիկե իրանով։ Դրա թասի ծավալը կազմում է 6 լ։ Չկպչող ծածկույթի շնորհիվ սնունդը չի կպչում պատերին, իսկ օգտագործելուց հետո տարայի մաքրումը նվազագույն ժամանակ է խլում։ Թասը հագեցած է թափանցիկ պատուհանով։ Այն թույլ է տալիս վերահսկել ուտեստի պատրաստման գործընթացը՝ առանց տարան հանելու և ջերմությունը դուրս թողնելու։ Panasonic NF-CC600ATS աէրոգրիլն ունի 1450 Վտ հզորություն։ Սարքը հագեցած է երկու տաքացնող տարրերով, որոնք ապահովում են մթերքի հավասարաչափ տաքացումը և արագացնում ուտեստների պատրաստման գործընթացը։ Աէրոգրիլի կառավարումը սենսորային է։ Ներկառուցված էկրանին ցուցադրվում են ժամանակը և ջերմաստիճանը։ Օգտատերերին հասանելի են 11 ավտոմատ ծրագրեր՝ կարտոֆիլ ֆրիի, հավի մսի, մսային սթեյքերի, ձկան և ծովամթերքի, բանջարեղենի, թխվածքների և տոստերի պատրաստման համար։ Նախատեսված է տաքացման ջերմաստիճանի կարգավորում 80-200°C միջակայքում։ Ներկառուցված ժամաչափի առավելագույն ժամանակը 1 ժամ է։