16 մմ տրամագծով Atlanta ATH-6646 մազերի գանգրացման աքցանը առանձնանում է աշխատանքի բարձր հզորությամբ, ինչն ապահովում է տաքացում մինչև 180 աստիճան ջերմաստիճան 2 րոպեում։ Նայելով համապատասխան ցուցիչին՝ դուք կիմանաք, երբ սարքը պատրաստ կլինի ձեր առաջադրած խնդիրների կատարմանը։
Atlanta ATH-6646-ի աշխատանքային մակերեսին նախատեսված է կերամիկական ծածկույթ, որի շնորհիվ դուք չեք բախվի բարձր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով փայլի կորստի և մազերի ծայրերի ճյուղավորման խնդրին։ 1.8 մ երկարությամբ ցանցային լարը չի խճճվի և չի կաշկանդի շարժումները, քանի որ ունի գնդաձև ամրակ։ Հատուկ տակդիրը կապահովի աքցանի անվտանգ տեղադրման հնարավորություն։ Իսկ ջերմամեկուսացված ծայրամասը կբացառի մաշկի վրա այրվածքների առաջացման վտանգը սարքի օգտագործման ընթացքում։