2.0 Qumo Rage AS005 բարձրախոսներն իրենց փոքր չափսերով հանդերձ կապահովեն իրենց տիրոջը արժանի աուդիո ուղեկցում։ Այս խաղային ակուստիկ աուդիոհամակարգը համալրված է վիբրացիայով և կապույտ լուսավորությամբ, որն անհրաժեշտության դեպքում կարելի է անջատել։ Սարքի ընդհանուր հզորությունը կազմում է 10 W, իսկ աշխատանքային հաճախականությունների միջակայքը տատանվում է 100-ից մինչև 20000 Hz։ 2.0 Qumo Rage AS005 բարձրախոսները սնուցում են ստանում համակարգչից կամ նոութբուքից USB պորտի միջոցով։ Ակուստիկ համակարգի նորաոճ սև կորպուսը, որը լրացված է կապույտ լուսավորությամբ, շատ կրեատիվ տեսք ունի։