Harper Gaming Raster GHS-X15 լարային ականջակալները համալրված են ընդգրկող ամբուշյուրներով, որոնց շնորհիվ օգտատերը չի բախվի կողմնակի աղմուկների թափանցմանը սիրելի ստեղծագործությունները լսելու ընթացքում։ Ինչպես բարձր, այնպես էլ ցածր հաճախականությունների հստակ և հարուստ վերարտադրման համար պատասխանատու են մինչև 40 մմ մեծացված տրամագծով ճառագայթիչները։
Harper Gaming Raster GHS-X15-ի ամբուշյուրները պատրաստված են փափուկ էկո-կաշվի օգտագործմամբ, ինչի շնորհիվ դուք անհարմարություն չեք զգա նույնիսկ աքսեսուարի երկարատև շահագործումից հետո։ Կարգավորվող գլխակալը հեշտությամբ հարմարեցվում է ձեզ անհրաժեշտ չափսերին։ Շարժական խոսափողը կապահովի ընկերների և մտերիմների հետ շփվելու հնարավորություն։ 2.4-մետրանոց մալուխի ողջ մակերեսով նախատեսված է գործվածքային հյուսվածք, որը կանխում է վնասվածքների առաջացման ռիսկը։ Դուք ըստ արժանվույն կգնահատեք նաև RGB հետին լուսավորության առկայությունը, ինչպես նաև ցանկալի ձայնի ուժգնությունը կարգավորելու հնարավորությունը։