Harper Gaming Mirage GHS-R101 լարային ականջակալները կարող են հպարտանալ մինչև 40 մմ մեծացված տրամագծով ճառագայթիչների առկայությամբ։ Այդպիսով ապահովվում է ինչպես բարձր, այնպես էլ ցածր հաճախականությունների աննախադեպ և մաքուր հնչողություն։ Սարքի համաուղղված խոսափողն անփոխարինելի է ընկերների և մտերիմների հետ շփվելու համար։ Ամբուշյուրների վրայի փափուկ ներդիրները կապահովեն աքսեսուարի երկարատև օգտագործման հնարավորությունն առանց անհարմարության զգացողության։
Harper Gaming Mirage GHS-R101-ի գլխակալը վայրկյանների ընթացքում կփոխի չափսերը՝ օգտատիրոջ նախասիրություններին համապատասխան։ Ականջակալների ամբողջությամբ ընդգրկող կառուցվածքը կկանխի կողմնակի աղմուկների թափանցումը։ 1.2-մետրանոց մալուխի ողջ երկայնքով նախատեսված է գործվածքային հյուսվածք, որը բացառում է վաղաժամ վնասվածքների և ծալքերի առաջացման ռիսկը։