Սև գույնի Redragon Lamia 2 լարային ականջակալները նախատեսված են գեյմինգի և երաժշտություն լսելու համար։ Ընդգրկող կառուցվածքը հոծ հպվում է ականջներին և ստեղծում փակ տարածության էֆեկտ։ Ականջակալների բաժակների փակ տիպն արգելափակում է արտաքին աղմուկը և թույլ է տալիս կենտրոնանալ խաղի կամ երաժշտության վրա։ 7.1 վիրտուալ ծավալային ձայնի տեխնոլոգիան ստեղծում է իրատեսական ձայնային պատկեր։ 20 Հց – 20 կՀց հաճախականությունների տիրույթը ծածկում է մարդու կողմից լսելի ցածր և բարձր հաճախականությունների ամբողջ սպեկտրը։ Անջատման գործառույթով շարժական ճկուն խոսափողը թույլ է տալիս կարգավորել դրա դիրքը և անջատել անհրաժեշտության դեպքում։ Ձայնի ուժգնության կարգավորիչը տեղադրված է անմիջապես ականջակալի վրա։ RGB լուսավորությունն ինքնատիպություն է հաղորդում Redragon Lamia 2 ականջակալների դիզայնին։ USB ինտերֆեյսով 1.7 մետր երկարությամբ մալուխը համատեղելի է սարքերի մեծ մասի հետ։