Hotpoint HB 2560S BF ինդուկցիոն եփման մակերեսը համալրված է տարբեր հզորության և տրամագծի չորս կոնֆորկայով։ Ինդուկցիոն տարրը տաքացնում է միայն սպասքի հատակը։ Այդ պատճառով կոնֆորկաների շուրջ մակերեսը մնում է զով, իսկ էլեկտրաէներգիան իզուր չի ծախսվում։
Hotpoint HB 2560S BF ինդուկցիոն եփման մակերեսը համալրված է Semi-Direct սենսորային կառավարմամբ։ Այն ապահովում է վերահսկողություն յուրաքանչյուր կոնֆորկայի նկատմամբ և թույլ է տալիս կարգավորել պարամետրերն անհատապես տարբեր տաքացման գոտիների համար։ Կառավարման վահանակը կարելի է արգելափակել պատահական սեղմումներից։ Յուրաքանչյուր կոնֆորկա համալրված է մնացորդային ջերմության ցուցիչով՝ եթե այն դեռ տաք է, կողքին վառվում է կարմիր լամպ։ Hotpoint HB 2560S BF-ի աշխատանքային գոտիները հագեցած են ավտոմատ անջատմամբ թայմերով։ Booster գործառույթը մեծացնում է կոնֆորկայի հզորությունը, ինչը կրճատում է տաքացնելու կամ կերակուրը պատրաստելու ժամանակը։ Սպասքի ճանաչման սենսորն ավտոմատ անջատում է դատարկ կոնֆորկան։ Հեղուկի արտահոսքից պաշտպանությունը կանխում է կարճ միացումները։ Stop'n'Go գործառույթը թույլ է տալիս դադարեցնել պատրաստման գործընթացը պարամետրերի պահպանմամբ։ Այն կարելի է կրկին գործարկել կոճակի մեկ սեղմումով։