Haier HOX-FT5AMTB էլեկտրական ջեռոցն ունի 76 լ ներքին ծավալ։ Այն հագեցած է կերակրատեսակների պատրաստման 7 ավտոմատ ծրագրերով և տաքացման 14 ռեժիմներով։ AirFry ռեժիմը տաք օդի փչման շնորհիվ թույլ է տալիս պատրաստել առողջ սնունդ՝ առանց ավելորդ յուղի։
Haier HOX-FT5AMTB ջեռոցի կառավարման վահանակի վրա տեղադրված են սենսորային կոճակներ, LED էկրանով և դինամիկ լուսավորությամբ կենտրոնական պտտվող կարգավորիչ։ Գոլորշով մաքրման համակարգը և պատերի էմալապատ ծածկույթը հեշտացնում են ճարպի և մրի քայքայումը։ Դռան եռակի ապակին գրեթե չի տաքանում արտաքին կողմից։ Տելեսկոպիկ դուրս քաշվող ուղղորդիչները հեշտացնում են տապակների և ճաղացանցերի հանումը։