Ricoh WG-6 GPS կոմպակտ տեսախցիկը կդառնա հուսալի ընտրություն ամենատարբեր պայմաններում ամենօրյա նկարահանումների համար, քանի որ այն պատրաստված է էրգոնոմիկ կորպուսով և պաշտպանված կառուցվածքով։ Տեսախցիկում տեղադրված 5-պատիկ օպտիկական զումով և 28 մմ կիզակետային հեռավորությամբ օբյեկտիվն ապահովում է նկարահանման լայն հնարավորություններ։ 20 Մպ CMOS սենսորը (11 օպտիկական տարր 9 խմբում) հետին լուսավորությամբ ապահովում է մանրամասն լուսանկարների և տեսանյութերի նկարահանում՝ գույների լայն դինամիկ տիրույթով։
Մոդելի առանձնահատկություններից մեկը ներկառուցված GPS նավիգացիան է։ Տեսախցիկը ստացել է նաև USB Type-C պորտ, micro HDMI ելք և հիշողության քարտի տեղադրման բնիկ։ Օգտագործման հարմարավետության համար Ricoh WG-6 GPS տեսախցիկը հագեցած է 3 դյույմանոց գունագեղ էկրանով և կառավարման կոճակներով։