Edifier M1250 բարձրախոսները հիանալի ընտրություն կլինեն Ձեզ համար, եթե Ձեզ անհրաժեշտ է որակյալ ձայնի աղբյուր, որը չունի զգալի չափսեր։ Մոդելը հարմար է ինչպես ստացիոնար, այնպես էլ դյուրակիր համակարգիչների հետ համատեղ օգտագործման համար։ Սև կորպուսով բարձրախոսները բնութագրվում են 1.2 Վտ հզորությամբ, ինչը բավարար է տարածքում որակյալ հնչողության համար։ Ձայնը վերարտադրվում է 150 Հց-ից մինչև 20 կՀց տիրույթում։ Մոդելը համապատասխանում է 2.0 ձայնային սխեմայի ձևաչափին։
Edifier M1250 բարձրախոսները չեն պահանջում միացում էլեկտրական ցանցին․ դրանք սնուցում են ստանում USB պորտից։ Մոդելի առավելությունն է ականջակալների միացման ելքի առկայությունը, որը տեղակայված է առջևի վահանակի վրա։ Առջևի վահանակի վրա է գտնվում նաև ձայնի ուժգնության պտտվող կարգավորիչը․ ձայնի կառավարումը դժվարություններ չի առաջացնի։ Բարձրախոսների աշխատանքի մասին Ձեզ կտեղեկացնի լուսադիոդային ցուցիչը, որը նույնպես գտնվում է բարձրախոսներից մեկի առջևի վահանակին։ 1 բարձրախոսի չափսերը կազմում են 68x166x94 մմ։ Աուդիոսարքի մանրակերտ կատարումը հնարավորություն է տալիս տեղադրել բարձրախոսները ցանկացած, նույնիսկ ամենասահմանափակ պայմաններում։ Մոդելի առաքման հավաքածուի մեջ ներառված է շահագործման ուղեցույցը։