Rowenta CV 3620 վարսահարդարիչը պատրաստված է բարձրորակ սպիտակ պլաստիկից։ Շնորհիվ 20x25 սմ կոմպակտ չափսերի և ծալովի բռնակի՝ այն հարմար է օգտագործել ճանապարհորդությունների ժամանակ կամ մարզասրահ այցելելիս։ Մոդելն ունի 1700 Վտ հզորություն և սպառում է քիչ քանակությամբ էլեկտրաէներգիա։ Սարքը հագեցած է նաև չորս ջերմաստիճանային ռեժիմով և օդի հոսքի երկու արագությամբ։ Սառը օդի ռեժիմի և ջերմաստիճանների կոնտրաստային հերթափոխման միջոցով կարելի է հասնել հարդարման առավելագույնս ցանկալի արդյունքի։ Ընդ որում, անհնազանդ մազերը կուղղվեն և կդառնան ավելի փափուկ ու մետաքսանման, իսկ զգայուն մաշկը չի վնասվի։
Rowenta CV 3620 վարսահարդարիչը հագեցած է կոնցենտրատոր-գլխիկով, որն ուղղորդում է օդի շարժումը մազերի որոշակի հատվածի վրա և ամրացնում գանգուրի տեսքը։ Վայր ընկնելուց և մեխանիկական վնասվածքներից խուսափելու համար սարքի համալրման մեջ ավելացվել է հատուկ օղակ, որն օգնում է այն տեղադրել լոգարանի կախիչի վրա։ Կոմպլեկտում առկա է մանրամասն հրահանգ ռուսերեն լեզվով։ Վարսահարդարիչի քաշը կազմում է ընդամենը 0.5 կգ։