Garmin Enduro 3 51մմ սև գույնի սմարթ-ժամացույցը նախատեսված է պրոֆեսիոնալ մարզիկների և ակտիվ կենսակերպի սիրահարների համար։ Արևային մարտկոցը SATIQ տեխնոլոգիայի հետ միասին ապահովում է սմարթ-ժամացույցի մինչև 36 օր աշխատանք ակտիվ ռեժիմում։ Սպասման ռեժիմում սարքը կարող է աշխատել մինչև 1 տարի։
Garmin Enduro 3 51մմ սմարթ-ժամացույցի կորպուսը պատրաստված է տիտանից և հարվածակայուն պլաստիկից։ Էկրանը պաշտպանված է շափյուղյա ապակիով, որը դիմացկուն է քերծվածքների և ընկնելու նկատմամբ։ Սմարթ-ժամացույցի էկրանի անկյունագիծը կազմում է 1.4 դյույմ։ 280х280 պիքսել թույլտվությունը և Transflective LCD տեխնոլոգիան ապահովում են պայծառ և ընթեռնելի պատկեր նույնիսկ հզոր արտաքին լուսավորության դեպքում։ Սմարթ-ժամացույցի կառավարումը սենսորային է՝ ձեռնոցներով հրահանգներ տալու հնարավորությամբ։ Garmin Enduro-ն հագեցած է GPS, GLONASS, Galileo, BeiDou, QZSS և A-GPS արբանյակային նավիգացիայով։ Ներկառուցված սենսորները՝ աքսելերոմետր, բարոմետր, գիրոսկոպ, պուլսոմետր և այլն, հետևում են անցած քայլերին, ծախսված կալորիաներին, պուլսին, քնի որակին, սթրեսի մակարդակին և այլ պարամետրերին։ Սմարթ-ժամացույցը կարող է նվագարկել աուդիո թրեքեր։ Էկրանին ցուցադրվում է տեղեկատվություն մուտքային զանգերի և հաղորդագրությունների մասին։ 10 Բար ջրակայունությունը թույլ է տալիս ժամացույցն օգտագործել լողի և դայվինգի ժամանակ։