Patriot P320 NVMe կրիչը նախատեսված է այն համակարգիչների աշխատանքի արագությունը բարձրացնելու համար, որոնց մայրական սալիկն ունի M.2 միակցիչ և ապահովում է սարքի ինտերֆեյսը։ Արդյունքը նկատելի կլինի, երբ խաղաք ծանր համակարգչային խաղեր կամ զբաղվեք մեծ աուդիո/վիդեո ֆայլերի խմբագրմամբ։ Հավելվածները կամ ծրագրերը բեռնվում և աշխատում են ավելի արագ՝ կրիչի 3000 Մբայթ/վ ընթերցման և գրանցման արագության շնորհիվ։
3D NAND հիշողության տեսակը նշանակում է, որ կառուցվածքը տեղավորում է ավելի շատ հիշողության բջիջներ մի քանի շերտերով, այլ ոչ միայն ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով։ Դա թույլ է տալիս տեղադրել տվյալների ավելացված ծավալ և պահպանել դրանք՝ առանց կորցնելու վախի։ Patriot P320-ում ֆայլերի հասանելիությունն ապահովվում է NVMe ինտերֆեյսի շնորհիվ։ Սարքը երաշխավորում է կայուն, անխափան աշխատանք տվյալների հետ՝ 480 ՏԲ սահմաններում։