KRAFT BD (W)-185QX սառցարան-արկղը կափարիչով և ներքին խցիկի 160 լ օպտիմալ ծավալով հիանալի հարմար է մթերքների խորը սառեցման համար տանը, ձեռնարկություններում, խանութներում կամ սրճարաններում։ Որպեսզի հնարավոր լինի արագ և հեշտությամբ տեղափոխել այն անհրաժեշտ վայր, այն հագեցած է անիվներով։ Սառցարանի խցիկում նվազագույն ջերմաստիճանը կազմում է -24 °C, ինչի շնորհիվ մթերքներն արագ կսառչեն։ Սառեցման հզորությունը՝ 10 կգ/օր։ Խցիկի ներսում սառնության ինքնավար պահպանման համակարգը թույլ է տալիս պահպանել օպտիմալ ջերմաստիճանը էլեկտրացանցից անջատելուց հետո 28 ժամվա ընթացքում։
KRAFT BD (W)-185QX սառցարան-արկղն աշխատում է 220-240 Վ լարմամբ էլեկտրացանցից, որին միանալու համար նախատեսված է խրոցակով լար։ Կառավարման մեխանիկական վահանակը թույլ է տալիս սահմանել անհրաժեշտ ջերմաստիճանը խցիկի ներսում։ Իսկ առավելագույնս արագ սառեցման համար կա սուպերսառեցման ռեժիմ։ Խցիկի ներքին հակաբակտերիալ ծածկույթը կանխում է բակտերիաների և տհաճ հոտերի առաջացումը։ Մթերքների հարմար տեղադրումն ապահովում է կախովի զամբյուղը։