DARINA E33404 At էլեկտրական սալօջախը պատրաստված է անտրացիտ գույնով՝ պտտվող կառավարման բռնակներով։ Սալօջախը հագեցած է կարգավորվող հենակներով։ Սալօջախի չափսն է՝ 50x56x85։ Միաժամանակ սպառվող հզորությունը՝ 5500 Վտ։
Աշխատանքային մակերեսը տարբեր հզորության երեք էլեկտրական թուջե սալիկներով է։ Թուջե սալիկներն ապահովում են լավագույն ջերմահաղորդականությունը և երկար պահպանում են ջերմությունը, չեն կորցնի իրենց արտաքին տեսքը և չեն դեֆորմացվի շահագործման տարիների ընթացքում։
Ջեռոցի ծավալը 50 լ է։ Ջեռոցն ունի աշխատանքի 4 ռեժիմ, հագեցած է ջերմակարգավորիչով։ 4 զույգ դրոշմված ուղղորդիչները թույլ են տալիս միաժամանակ տեղադրել մի քանի տապակ։ Սալօջախի հավաքածուի մեջ ներառված են ցանց և էմալապատ սկուտեղ։
DARINA տեխնիկան կօգնի ստեղծել հարմարավետ մթնոլորտ տանը։ Դուք կարող եք վայելել խոհարարական ուտեստների պատրաստման հեշտությունը առանց ավելորդ ծախսերի։