Janome PS-35 էլեկտրամեխանիկական տիպի կարի մեքենան լավագույն ընտրությունը կլինի, եթե ձեզ անհրաժեշտ է կարի որակյալ սարքավորում։ Մեքենան ունի ստանդարտ սպիտակ կորպուս՝ կապույտ և մանուշակագույն շեշտադրումներով։ Սարքն ունի ուղղաձիգ ճոճվող մաքոք։ Թաթիկի առավելագույն բարձրությունը կարող է կազմել 11 մմ, իսկ կարի քայլի երկարությունը՝ 4 մմ։ Ընդ որում, կարի լայնությունը կարող է հասնել մինչև 5 մմ-ի։ Մեքենան ունի կրկնակի ասեղով կամ մի քանի ուղղություններով կարելու հնարավորություն։
Մեքենային հասանելի է 23 կարի գործողություն, ներառյալ՝ եզրակարման (օվերլոկ), գաղտնի, էլաստիկ, էլաստիկ գաղտնի կարերը։ Կարի արագությունը կարգավորվում է սահուն կերպով։ Մոդելը հագեցած է թաթիկի բարձրացման ծնկային մեխանիզմով, ասեղի դիրքի անջատիչով, կտորի մատուցման մեխանիզմի անջատմամբ։ Պարագաների համար նախատեսված խցիկը և թևքային հարթակը լրացնում են ներկայացված կարի մեքենայի կոնֆիգուրացիան։ Նաև Janome PS-35-ը համալրված է շղթայի կարման թաթիկով և եզրածալման թաթիկով։ Սարքի լրացուցիչ առավելությունն է ռեվերսի հնարավորությունը։