23 լ ծավալով GFGRIL GFAO-700 էլեկտրական վառարանը համալրված է ներկառուցված էկրանով, որը տեղեկացնում է օգտատիրոջը կատարվող գործընթացների մասին։ Ջերմաստիճանային արժեքների և ռեժիմների կարգավորումն իրականացվում է պտտվող անջատիչներով կառավարման վահանակի միջոցով։ Հզոր լուսավորությունը շատ տեղին կլինի կերակրատեսակների պատրաստման գործընթացին հետևելու համար՝ առանց վառարանի դռնակը բացելու անհրաժեշտության։ Ակտիվացնելով կոնվեկցիայով գրիլի ռեժիմը, որը ներդրված է GFGRIL GFAO-700-ում, դուք կկարողանաք հյուրասիրել հյուրերին և ընտանիքի անդամներին ախորժելի կեղևով պատված հագեցնող մսային կերակրատեսակներ։ Դուք ըստ արժանվույն կգնահատեք նաև այս կոմպակտ սարքի բազմաֆունկցիոնալ բնույթը, քանի որ այն հիանալի կպատրաստի խորոված, պիցցա և թույլ կտա հալեցնել զանազան մթերքներ։